Նոր տարին գյուղում

1

Նոր տարին Երևանում ուրիշ է, իսկ գյուղում՝ ուրիշ: Այստեղ նոր տարին նշում են հին ժամանակների պես՝ չկա հրավառություն, չկան բոմբեր, մեքենաներ ու համերգներ:

Ես հայրկիս հետ գնացի գյուղ: Այդ գյուղի անունը Լորուտ է: Նա գտնվում է բարձր սարերի մեջ, որտեղ գայլեր կան:

49688581_2188019937887735_5733619982533656576_n

Հայրիկս էլ է փոքր ժամանակ Նոր տարին նշել այնտեղ: Նա պատմում է, որ ձիեր են նստել ու գյուղի սարերում մրցումներ արել: Մեր տան բակում 10-ից ավել ձիեր կային, բայց նրանք դեռ փոքր էին ու մենք չնստեցինք, որ մեջքները չցավան:

49676454_2156282957957373_7378791683254648832_n

Հիմա Նոր տարվա համար ամեն ինչ առնում են խանութից ու շուկայից: Իսկ հին ժամանակ ամեն ինչ պատրաստել են ինքնուրույն, մրգերը քաղել են ծառերից, չիր պատրաստել: Հին ժամանակ Նոր տարվա առաջին գործը հաց թխելն էր: Ես էլ թխեցի իմ առաջին հացը:

Հետո արդեն հոթ դոգ թխեցի՝ երշիկով ու խաչապուրի: Բոլորը հավանեցին իմ թխածները: Մենք նոր տարին անցկացրինք շատ լավ: Հեռուստացույց քիչ նայեցինք, համակարգիչով չխաղացինք: Ավելի շատ խաղացինք ձնագնդի՝ մաքուր ձյունով:

49710236_970884299765093_5131620594479005696_n

Գյուղի շների ու այլ կենդանիների համար էլ էր Նոր տարի: Նրանց շատ ուտելիք էին տալիս: Բայց մենք խոզուկներ տեսանք, որ շատ էին սոված: 49784222_368789797218430_5723259254400352256_n

Ամեն գիշեր ես ուշ էի քնում ու վառարանի մոտ մենք զրուցում էինք: Գիշերը այնտեղ շատ ցուրտ էր ու քամի: Բայց ես սիրում էի դուրս գալ ու նայել գյուղին:

49576602_2663255373715126_3693353389850099712_n

 

One thought on “Նոր տարին գյուղում

  1. Pingback: Առցանց ամանորյա աշխատանք հայրենագիտությունից — ՄԱՍՐԵՆԻ

Leave a comment